211652_close_icon
views-count1470 դիտում article-date 19:28 17-03-2021

Յուրգեն Կլոպ. Գործնականում անհնար է ԱՊԼ-ով Չեմպիոնների լիգայում հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոտար Մաթեուսին և անդրադարձել այս մրցաշրջանում թիմի անհաջողություններին:
 
«Սովորաբար մեր դեմ խաղերում մրցակիցներից չի պահանջվում շատ պահեր ստեղծել, քանի որ թույլ ենք տալիս ահավոր, խելահեղ սխալներ:
 
Մյուս կողմից մենք պահեր շատ ենք ստեղծում, մինչև հիմա մենք ԱՊԼ-ում այդ ցուցանիշով երկրորդն ենք «Ման Սիթիից» հետո, բայց մենք նրանցից հեռու ենք խփած գոլերի քանակով: Իրացնելը խնդիր է, որին բախվում ենք ամբողջ մրցաշրջանում:
 
Ես փորձում եմ լավատես լինել, սակայն ԱՊԼ-ի միջոցով Չեմպիոնների լիգայում հայտնվելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով, թե որ տեղում ենք հիմա:
 
«Տոտենհեմը» նորից վառ խաղ է ցուցադրում Գարեթ Բեյլը և նրանք թափ են հավաքում: Գումարած «Սիթին» ու «Յունայթեդը», որոնք շատ առաջ են ընկել: «Չելսին» էլ է վերելքի մեջ:
 
Չեմպիոնների լիգան այս քանակի վնասվածքներով սովորաբար չեն նվաճում: Դու դա գիտես, Լոտար», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր