211652_close_icon
views-count7353 դիտում article-date 19:15 17-03-2021

Սովորական օր՝ Ռուսաստանում. Նիժնեվարտովսկում արջը հայտնվել է փողոցում և հետապնդել կանգառում հեռախոսով զրուցող տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում արջը հայտնվել է քաղաքի փողոցներում և շրջել քաղաքի տարբեր թաղամասերում՝ հետապնդելով քաղաքացիներին:

 Life.ru -ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը հասարակական տրանսպորտի կանգառում  հետապնդում մի տղամարդու, ով այդ պահին հեռախոսով էր խոսում:

Հաղորդվում է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ արջը  փախել է հյուրանոցներից մեկի  տարածքից, որտեղ նրան պահում էին վանդակում:

Այս պահին արջն արդեն իր վանդակում է: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր