2287 դիտում
12:49 17-03-2021
Մեր հայրենակիցների մեծամասնությունն այլևս մերժել է գործող իշխանություններին, նրանց հետ որևէ կերպ իր ապագան չի կապում և գտնվում է նոր իշխանության փնտրտուքի մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Քաղաքական ալտերհամակարգի ձևավորումը որպես այս մղձավանջի ավարտ և հաղթանակի գրավական» վերտառությամբ: Նա մասնավորապես նշել է՝ մեր հայրենակիցների մեծամասնությունն այլևս մերժել է գործող իշխանություններին և նրանց հետ որևէ կերպ իր ապագան չի կապում, գտնվում է նոր իշխանության փնտրտուքի մեջ, ինչը շատ օրինաչափ է այս փուլում: Գրառումը՝ ստորև.
«Այսպիսով Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունները հուշում են մեկ բան: Մեր հայրենակիցների մեծամասնությունն այլևս մերժել է գործող իշխանություններին և նրանց հետ որևէ կերպ իր ապագան չի կապում, գտնվում է նոր իշխանության փնտրտուքի մեջ, ինչը շատ օրինաչափ է այս փուլում:
Երկիրը ինքնաբերաբար մտնում է նախընտրական փուլ և անկախ այն հանգամանքից, թե գործող իշխանության պարագլուխը որքան երկար կխաղացնի «արտահերթ ընտրություններ» կոչվող խաղաքարտը, այնուամենայնիվ, այն անխուսափելի է:
Այս տեսանկյունից հետաքրքիր է դառնում ընդդիմության նախապատրաստական, եթե կուզեք back office աշխատանքը, թե այս, և թե նախընտրական ժամանակաշրջանում:
Փաստացի, եթե ընտրությունները անխուսափելի են, ապա իշխանության հավակնող քաղաքական ուժերը, դաշինքները և հնարավոր ալիանսներն այլևս պետք է օր առաջ մշակեն իրենց ստրատեգիան, գործիքակազմը և առաջարկն ընտրողին:
Հասկանալի է , որ «առանց Նիկոլ Հայաստան» ֆորմուլան կամ Նիկոլը որպես <боксёрская груша> մաքսիմալ դառնալու է բոլորի կողմից լայնորեն կիրառվող հիմնական գործիք: Բայց առավել գրագետները պետք է հասկանան, որ որքան էլ Փաշինյանը դեմոնիզացվի նրանց կողմից, դա չի նշանակելու, որ իրենք ավտոմատ դառնալու են նրա ֆոնին լավը և ավտոմատ հաղթող:
Որքան էլ Փաշինյանը ավերիչ դերակատարություն ունեցավ մեր երկրի համար, այնուամենայնիվ մենք դեռ բախվելու ենք այդ ավերվածության իրական մասշտաբներին և խորությանը, որոնք այսօր ուժերի ողջ լարմամբ մասամբ թաքցվում են նրանց կողմից:
Հավատացեք, որ պետությանը հասցված այդ ավերը իրականում աննախադեպ է բոլոր առումներով, տնտեսականից մինչև իրավական, սոցիալականից մինչև բարոյական, ավտանգայինից մինչև արտաքին քաղաքական:
Հենց այս հորիզոնականների վերականգնման միջակայքում պետք է աշխատի ընդիմությունը՝ առաջարկելով լուծումներ գոնե բացասական կետից այն զրոյականի հասցնելու համար: Այս ֆունկցիան հաջող կերպով կընթանա գործող իշխանական համակարգին ընդիմադիր ալտերհամակարգը ցուցադրելով և գործարկելով:
Դա ենթադրում է բաց և ինստիտուցոնալ ընդիմության ոչ միայն ցուցադրություն, այլ նաև ապագա իշխանության լիդերային, կադրային և ծրագրային համակարգի ցուցադրություն, որի աշխատանքը և պոտենցիալը ընտրողը կտեսնի և կսկսի գնահատել դրա որակը, հնարավորությունները, քաղաքական և ծրագրային ապահովումը, ինչպես նաև Հայաստանի պարագայում գերկարևոր ներքին և արտաքին կապերը:
Ողջ այս կոնցեպտը պետք է կրի գործող համակարգին ալտերնատիվ համակարգ կամ ալտերհամակարգային կոնստրուկցիա, որը կարող է աշխատեցնել և գործարկել երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու ունակություն ունեցող և գերակայություններին համապատասխանող քաղաքական օպերատոր հանդիսացող քաղաքական լիդերը:
Հենց անձամբ լիդերը իրենով, իր կողմից ձևավորած կադրային բազայի մտավոր, մասնագիտական ռեսուրսով և այլևս ստեղծված ալտերհամակարգով ունակ կլինի գոնե ծանրակշիռ կոնտրաստ և որակական տարբերություն ընդգծել իր ալտերհամակարգի և գործող համակարգի համեմատության մեջ:
Թե՛ լիդերի, թե՛ կադրերի, թե՛ մոտեցումների, թե՛ սկզբունքայնության, թե՛ տեսլականների, և թե վճռականության առումով բաց և մտածված համակարգի ցուցադրությունը և նրա ֆունկցիոնալության ամենօրյա ապացուցումն անհրաժեշտ գործիք է: Պետք չէ վախենալ ունեցած համակարգի ցուցադրությունից: Այն ենթադրում է պետության բոլոր ոլորտներին վերաբերվող խնդիրներին ամենօրյա ռեժիմով արձագանքելու և լուծումներ առաջարկելու օպերատիվ գործելաոճ՝ գործող իշխանությունից առաջանցիկ ոճաբանությամբ:
Ստվերային կաբինետի ձևավորումն ու բացահայտումը, ոլորտային քաղաքականություն մշակողների և հընթացս այն ներկայացնողների և դրանց համար «կռիվ» տվողների ամուր կադրային բանկը և ոլորտային պատասխանատուները պետք է մրցակցեն գործող իշխանավորների հետ և պարտադիր հաղթեն մրցակցության մեջ:
Ապագա ընտրողը պետք է հընթացս պատկերացում ունենա իր ապագա կառավարության և իշխանության որակի, գերակայությունների, ուժի և կանխատեսելիության և հաշվարկելիության վրա: Եթե կուզեք, ալտերհամակագը պետք է ցույց տա երկրի ապագա քաղաքականության «դեմո տարբերակը», «պիլոտային տարբերակը», «ֆիլմի թրեյլերը» իր քաղաքական լիդերով, պատասխանատու կառավարության կազմով, կադրերով, ուղղություններով, պատկերացումներով և խնդիրների լուծման պարտադիր դեղատոմսերով: Այս պարագայում է, որ «դեմո պրեզենտացիան» կսկսի աշխատել և մյուս կողմից վերահսկողության և խոստացվածը իրականացնելու ռեժիմում կշարունակի մնալ առայժմ ալտերհամակարգ, իսկ նախընտրական փուլում գրագետ և սկզբունքային աշխատանք տանելու դեպքում արդեն հաղթած ապագա համակարգ:
Մենք պետք հասկանանք, որ այսօր առաջնորդվելով Հայաստանում տասը-քսան տարի առաջ քիչ թե շատ աշխատած «քաղտեխնոլոգիաներով» այլևս չի կարելի և վնասակար է: Դրանք նույն էֆեկտիվությամբ չեն աշխատելու և նոր քաղտեխնոլոգիաների, PR լուծումների, ապապոպուլիստական դեղատոմսերի ու ռացիոնալ, ազնիվ մոտեցումների ավելի մեծ պահանջարկ կա և դրանք կարող են լինել քիչ թե շատ ազնիվ, որքանով դա իհարկե հնարավոր է քաղաքականության մեջ: Այս լուծումների շահառուն պետք է այս փուլում լինի մարդը, քաղաքացին, իսկ հետագայում՝ նաև պետությունը:
Սա պետք է արվեր դեռ երեկ և լիդերության հայտ ներկայացրած քաղաքական ակտորները պետք է այս քաղաքական ճարտարապետության հանձնարարականը վաղուց իջեցրած լինեին իրենց back office-ներին և քաղաքական միտք և պրոդուկտ արտադրելու ունակություն ունեցող շրջանակներին: Ցավոք սրտի այս ամենն արվում է շատ դանդաղ կամ առհասարակ չի արվում: Նույնիսկ Փաշինյանի օրակարգերի թելադրման և դրանց կառավարման կուրսին դիմադիր գործողության մշակման և իրականացման առումով գոյություն ունի դանդաղկոտություն և քաղաքական հաշվարկի և քաղաքական գրագիտության և վճռականության պակաս, ինչը ձեռնտու է միայն և միայն Փաշինյանին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Քաղաքական ալտերհամակարգի ձևավորումը որպես այս մղձավանջի ավարտ և հաղթանակի...
Posted by Vladimir Martirosyan on Tuesday, March 16, 2021
Նմանատիպ նյութեր
2791 դիտում
13:08 25-10-2020
Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը. ԱԳ նախարարի հարցազրույցը CNN-ի
3820 դիտում
18:02 20-07-2018
Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում. ԱՀ նախարար
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված