211652_close_icon
views-count20668 դիտում article-date 11:09 17-03-2021

Վարդենիսի ոստիկանների հերթական բացահայտումը. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Վերջին պատերազմական գործողություններից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ակտիվ պայքար են տանում զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի ոստիկանության բաժինների ծառայողները վերջին ամիսներին հայտնաբերել են մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժինների ծառայողների ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիները կամավոր ոստիկանություն են ներկայացրել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուսակունք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Լ. Պ-ի մոտ զենք-զինամթերք կա։

Ոստիկանները վերջինիս հետ անցկացնում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ նա Վարդենիսի ոստիկաններին է կամավոր հանձնում 1 հատ «ԱԿՄ» տեսակի, 7.62 մմ տ/չ առանց գործարանային համարի ինգնաձիգ, 1 հատ ինքնաձիգի դատարկ պահունակ, 111 հատ 7.62 մմ տ/չ «Կարաբին» տեսակի հրազենի փամփուշտներ, 90 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտներ, 1 հատ «Ջ-1» տեսակի նռնակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնականետի շպրտող լիցք, 1 հատ «ՌԳ-42» տեսակի նռնակ, 2 հատ «ՌԿԳ» տեսակի նռնակի բռնակ-պայթուցիկ, 2 հատ պայթուցիկի մարտագլխիկ և 10 հատ ճայթիչներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը հայտնաբերել է տան տանիքից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, իսկ դրանք պատկանել են իր հանգուցյալ պապուն, ով 2013 թվականին մահացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր