1890 դիտում
22:27 16-03-2021
Վրաստանի նախագահը կպատվաստվի Astrazeneca պատվաստանյութով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Նախագահը կոչ է անում պատասխանատու աշխատանք ունեցող բոլոր անձանց պատվաստվել»,- ասված է գրառման մեջ:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է: Մարտի 15-ի դրությամբ երկրում պատվաստվել է 668 բուժաշխատող: Մարտի 15-ի ժամը 20:00-ի դրությամբ booking.moh.gov.ge կայքում գրանցվել է 4202 բուժաշխատող։
Վրաստանը մարտի 13-ին ստացել է ավելի քան 42 հազար չափաբաժին Astrazeneca տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից:
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
19:48 27-04-2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի AstraZeneca-ով
2012 դիտում
12:31 23-11-2020
Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով
1368 դիտում
13:27 21-01-2021
Բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվելը պարտադիր չի լինի ՀՀ-ում
Այս բաժնից
850 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
937 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար