211652_close_icon
views-count106766 դիտում article-date 12:44 16-03-2021

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորանների 2 կմ-անոց հատվածում բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է 4 կմ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում՝ Չայնիի ոլորանների մոտ 2 կմ-անոց հատվածում, բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանը, Կառլեն Բաղյանն ու Ավետիք Ավետիսյանը։

Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Սերյոժա Վարդանյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի վարորդների, սակայն բոլորը հրաժարվել են հիվանդանոց գնալուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի. Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։

Վթարների պատճառը մառախուղն է։ Վթարի հետևանքով խցանումն անցնում է 3-4 կիլոմետրը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր