211652_close_icon
views-count9512 դիտում article-date 09:49 16-03-2021

«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Երևանում բնակարանների գները նվազում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի շուկան աստիճանաբար սկսում է համարժեք արձագանքել իրավիճակին։ Երևանում բնակարանների գներն աստիճանաբար նվազում են: Անշարժ գույքի շուկայով զբաղվողների դիտարկմամբ՝ բնակարանների գները ներկայումս էլ նվազում են ի վնաս կառուցապատողների։

«Գալաքսիթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ երկրում տնտեսական վիճակը վատ է, մարդկանց գնողունակությունը գրեթե բացակայում է, բնակարանների գնման գործարքներ շատ քիչ են լինում, հետևաբար կառուցապատողները ստիպված գին են նվազեցնում, որպեսզի կարողանան վաճառք ապահովել ու պահել իրենց շինարարության տեմպը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր