211652_close_icon
views-count40063 դիտում article-date 22:36 15-03-2021

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Zafira-ն և Opel Astra-ն. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Այնթապ գյուղի  Արտաշատյան խճուղու և 7-րդ փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքերում, բախվել են Mercedes, Nissan, Opel Zafira և Opel Astra  մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել  քաղաքացիները,  օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ մինչև հիվանդանոց տեղափոխելը Մասիսի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության  Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները   քարշակի միջոցով տեղափոխվում են  ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր