211652_close_icon
views-count2871 դիտում article-date 23:36 15-03-2021

Մարտի 16-18-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակությունը։ Այս մասին որոշում է կայացրել  ՀՀ վարչապետը։

Պատվիրակության կազմում  են  Մհեր Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։

Ըստ վարչապետի որոշման, ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին է  ներկայացնելու գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Նմանատիպ նյութեր