1734 դիտում
15:01 15-03-2021
«Կապանի առաջնագծում որևէ մտահոգության կարիք չկա՝ անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա». Պաշտպանության փոխնախարար. 168.am
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որն արվել է Սյունիքի մարզի դիրքերից մեկում, հայտնում է 168.am-ը։
Ըստ փոխնախարարի՝ այդ տեսանյութի առնչությամբ Ռազմական ոստիկանությունում նյութեր են պատրաստվում։
«Կապանի առաջնագծում որևէ մտահոգության կարիք չկա։ Անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա, այս պահին Պաշտպանության նախարարությունը և առհասարակ Գլխավոր շտաբն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, նրանց պայմանները բարելավելու ուղղությամբ։ Դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով և գտնվում են ամբողջ հրամանատարության և Պաշտպանության նախարարության ղեկավարության անմիջական հսկողության ներքո»,- շեշտեց Արման Սարգսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է հայկական կողմն անընդհատ դիրքեր թողնում, Արման Սարգսյանը պատասխանեց, որ դիրք թողնելու մասին խոսք չկա, այդ տեսանյութում հնչեցված խնդիրների և առհասարակ նման տեսակետներ հնչեցնելու առնչությամբ նախապատարստվում են նյութեր։
«Ես վաղաժամ չեմ ուզում հայտարարություն անել և ասել, որ դրանց մեծ մասն իրականությանը չի համապատասխանում։ Ես ցանկանում եմ դա թողնել նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ մինչև հարցի վերջնական լուծմանը»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ստորագրված երրորդ փաստաթղթին՝ Արման Սարգսյանն ասաց, որ որևէ մեկն այդ փոստաթուղթը չի տեսել։
«Այդ փաստաթուղթը դուք էլ չեք տեսել, երրորդ փաստաթղթի մասին որևէ խոսք այս պահին գոյություն ունենալ չի կարող, եթե լիներ, դուք դրա մասին տեղյակ կլինեիք։ Ինչ վերաբերում է բանակին առնչվող խնդիրներին, ապա, իհարկե, խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում, և այդ խնդիրները լուծելու ուղղությամբ իրականացվում են ինտենսիվ քայլեր։ Ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որպեսզի անվտանգային միջավայրն ավելի ամրապնդվի։ Յուրաքանչյուր ոք, ով կանի հայտարարություն, որոնք կարող են պարունակել առերևույթ հանցագործության կամ բանակին վերաբերող հարցեր, այդ առնչությամբ պետք է իրականացվի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը, ենթադրաբար, պետք է սկսել հայտարարություն անող անձից, որը պետք է ներկայացնի հավելյալ տեղեկատվություն։ Նման պարագայում այդ ամենը դիտարկել և գնահատել՝ որպես հետապնդում, մեղմ ասած, ճիշտ չէ»,- ընդգծեց նա։
Փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտեց՝ որևէ մտահոգության կարիք չկա։
«126 դիրքի հանձնում չի լինելու, անակնկալ չի լինելու, անակնկալը սոցիալական ցանցում իմ տեսածն էր Սյունիքի մարզում տեղի ունեցածի վերաբերյալ։ Իհարկե, չեմ բացառում ու չեմ ժխտում, որ կան խնդիրներ, բնականաբար, դրա մասին որևէ հերքող հայտարարություն չի եղել»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր
1969 դիտում
19:15 18-12-2021
Այս պահին Հայաստանում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չկա. փոխնախարար
3215 դիտում
21:12 23-12-2020
«Խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում». Արտակ Դավթյան. 168.am
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան