211652_close_icon
views-count31530 դիտում article-date 10:54 15-03-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է քարե պարսպին. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 11 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են ուղեկցել Մ. Սարգսյանն ու նույն վաշտի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, ով, ի դեպ, ճանաչվել է 2020 թվականի «Տարվա ճանապարհային ոստիկան»։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է ու շպրտվել է մի քանի մետր։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 




 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր