211652_close_icon
views-count6610 դիտում article-date 15:58 14-03-2021

Ադրբեջանը կիրառել է ֆոսֆոր, կասետային ռումբեր, Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերաազտագրումը բռնազավթումից;

Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։

Նմանատիպ նյութեր