211652_close_icon
views-count16007 դիտում article-date 12:31 14-03-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Հայաստանի սիրված ու ճանաչված «3 հրացանակիրները»՝ 2013 թ-ին Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանը, լինելով հնագույն ու կոլորիտային քաղաք, միշտ ունեցել է  իր լեգենդար հերոսները:

Ամեն բնագավառում էլ  եղել են մարդիկ, ովքեր պատմությունն են կերտել ու դարձել պատմություն: Լեգենդներ ենք ունեցել նաև մշակույթի ասպարեզում: 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է  ֆոտոռեպորտաժ 2013 թ.-ին  արված Հանրապետության հրապարակում, որտեղ սիրված ու ճանաչված մտավորականներ,  «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը, աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի  որդին՝   Նարեկ  Դուրյանն ու  կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ում  այդ տարի Հայաստան էր հրավիրել Ա. Մազմանյանը՝ թատերական ինստիտուտում  բարձրագույն ռեժիսորական կուրս հավաքելու,   Հանրապետության հրապարակում անկեղծ զրույցի էին բռնվել:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ինքը պատահաբար նկատել է սիրված մտավորականներին,  հայտնել է, որ նրանք  ասես լինեն «Հանրապետության  3 հրացանակիրները»:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր