211652_close_icon
views-count3806 դիտում article-date 22:35 13-03-2021

Մխիթարյանի վնասվածքը սպասվածից կարող է լուրջ լինել․ նա տեղաշարժվել է հենակներով. Armsport.am

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Շախտյորի» դեմ խաղում (3-0) վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջում, հայտնում է Armsport.am-ը:

Մխիթարյանի մոտ սրունքի մկանային վնասվածք էր, սակայն այն կարող է սպասվածից լուրջ լինել։ Corriere dello Sport-ը գրում է, որ երեկ երեկոյան Մխիթարյանը «Ռոմայի» մարզաբազայում տեղաշարժվել է հենակների օգնությամբ։ Այսօր ու վաղը հայ կիսապաշտպանը մանրակրկիտ բուժզզնում կանցնի վնասվածքի լրջության աստիճանը հասկանալու համար։

Առաջին տպավորությունը դրական չէ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից հետո։ Սա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի և Ռումինիայի հետ, որոնք կայանալու են մարտի վերջին։

Սա Մխիթարյանի առաջին վնասվածքը չէ ընթացիկ մրցաշրջանում։

Նմանատիպ նյութեր