2688 դիտում
16:03 13-03-2021
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի դիմումը՝ ՀՀ ԱԳ նախարարին
Հարգելի՛ պարոն նախարար
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի և նրա քաղաքական ղեկավարության սպառնալից ու ցինիզմի դրսևորումներով հագեցած, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորած բացահայտ հավակնությունները սպառնում են տարածաշրջանի կայուն խաղաղությանը և միտված են վիժեցնելու Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Չնայած վերը նշվածին՝ Ադրբեջանը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել պատանդներին, ռազմագերիներին և այլ անձանց՝ հայտարարելով, որ նրանք դիվերսանտներ են՝ կոպտորեն խախտելով իր իսկ կողմից ստորագրված հայտարարության պահանջը:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ամբողջությամբ համապատասխանում են 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում ընդունված ՛՛Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին՛՛ կոնվենցիայով սահմանված ՛՛Ռազմագերի՛՛ հասկացությանը, հետևաբար՝ Ադրբեջանի կողմից նրանց կարգավիճակի նենգափոխումը ևս հավաստում է, որ այդ երկիրն արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, ինչը վկայում է, որ Ադրբեջանը հանցագործ պետություն է:
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ծանրագույն հանցագործություն՝ արցախցիներին իրենց հայրենիքում ապրելու բնական իրավունքից զրկելու նպատակով:
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ որևէ պարագայում և որևէ ձևաչափով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:
Հարգելի՛ պարոն նախարար
Արցախի հիմնախնդիրը, այո՛, պետք է լուծել: Խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հարցը դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության վրա:
Արցախյան հիմնահարցն ի սկզբանե եղել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է ապահովել արցախահայության՝ իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը։
Համոզված ենք, որ անկախ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և նրա միջազգային ճանաչումըկերաշխավորի այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը:
Հետևաբար՝ առանցքային խնդիր է Արցախի զավթված տարածքներից ադրբեջանական զորքերի և օտարերկրյա վարձկանների դուրսբերումը՝ ապահովելով տեղահանված հայ փախստականների վերադարձն իրենց բնակավայրերը։
2020թ․ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում առաջիկա անելիքների թվում, ի թիվս այլ հարցերի, մատնանշվել են․
1.Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ:
Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:
3. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
Հարգելի՛ պարոն նախարար
Ակնհայտ է, որ վերը նշված խնդիրները մինչ օրս չեն լուծվել, ավելի՛ն, բավականին խնդրահարույց է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման գործընթացը։
Բացի այդ, առնվազն տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի մեծամիտ, ինքահաստատման փուլում գտնվող ղեկավարի սպառնալից ու ցինիզմի դրսևորումներով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորած բացահայտ հավակնությունների նկատմամբ պաշտոնական Երևանի ոչ համարժեք ու զուսպ վարքագիծը, իսկ երբեմն նաև իսպառ լռությունը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից ձեռնարկել բավարար, արդյունավետ ու առավելագույն ջանքեր.
1․իրագործելու Ձեր իսկ կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի բոլոր դրույթները։
2. վիժեցնել Ադրբեջանի որդեգրած Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորվող բացահայտ զավթողական նկրտումները և դրանց տալ համարժեք պատասխան։
3. ձեռնարկել գործուն քայլեր՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ, առանց որևէ նախապայմանի Հայաստան վերադարձնելու համար:
4. իրականացնել շոշափելի քայլեր՝ Արցախի հիմնախնդրի լուծումը հակամարտության խաղաղ կարգավորման հուն տեղափոխելու համար՝ հասնելովԱրցախիժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:
5. իրական ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը միջազգային իրավասու կառույցների կողմից հետաքննելու, պատերազմի հանցագործ, տարածաշրջանը միջազգային իսլամիստական ահաբեկչական խմբավորման թատերաբեմ դարձրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվությանենթարկելու հարցը քննության առնելու համար:
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ՝ Նորիկ Նորիկյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
13489 դիտում
18:55 13-05-2023
«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1390 դիտում
14:32 21-09-2021
Հավատով ու վստահությամբ, որ միասին կերտելու ենք ուժեղ, հզոր ու արդար Հայաստան. «Արդար Հայաստան» կուսակցություն
Այս բաժնից
991 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1096 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1279 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ