4411 դիտում
09:28 13-03-2021
Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ ՊՆ-ում գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:
Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որևէ խնդրի աշխատեն ապագա Գլխավոր շտաբի պետի հետ և մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը:
Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի՝ փետրվարի 25-ի հայտարարությանը միացել էր 40 զինվորական, սակայն, չնայած դրան, երկու օր առաջ նույն այդ զինվորականները ոտնկայս ողջունում էին Փաշինյանին, իսկ հիմա էլ ՊՆ ղեկավար կազմն է փորձում սիրաշահել նրանց:
Մեկ ուշագրավ հանգամանք ևս. չնայած փետրվարի 25-ի իր առաջարկությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին որոշեց պաշտոնից հեռացնել ռազմական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»։
Ի՞նչ է ստացվում. երկրի կարևոր գերատեսչության ղեկավարը հակադրվում է վարչապետին և հայտարարում, թե ռազմական հեղաշրջման փորձ չի եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա Օնիկ Գասպարյանին ինչո՞ւ իրավունքի ուժով հեռացրին այդ պաշտոնից. միայն նրա համար, որ վարչապետի հրաժարականն էր պահանջել։
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաև ԱԳ նախարարի հրաժարականի մասին։
Գուցե այս անգամ ԱԳ մի խումբ աշխատակիցներով պահանջեն վարչապետի հրաժարականը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3163 դիտում
10:10 26-02-2021
Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ. «Ժողովուրդ»
5646 դիտում
09:49 27-07-2021
Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ»
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»