211652_close_icon
views-count4057 դիտում article-date 18:12 12-03-2021

Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակը մղձավանջային է դարձել բոլորիս համար

Նախկին, թե՞ ներկա.
Սորոսածին թափառախումբը երկիրը կործանման եզրին հասցրեց՝ հասարակության մեջ ներարկելով «նախկինների» թեզը։

Ցավալիորեն, Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակը մղձավանջային է դարձել բոլորիս համար։

Բացառապես պետության զավթմանը միտված հասարակությանը պառակտելու հաջող փորձից հետո գրեթե ոչինչ չմնաց «նախկինների» թողած Հայաստանից։

Նախկինում Հայաստանը չուներ պառակտված հասարակություն, անվտանգության խնդիրներ, թշնամուն հանձնված հայրենիք, հազարավոր զոհեր և վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ, փլուզված տնտեսություն և որ ամենակարևորն է հայը ուներ արժանապատվություն։

Կապիտուլյանտի հեռանալն այլընտրանք չունի, սակայն վերջինիս հեռանալուց հետո ստիպված ենք լինելու Հայաստանը կառուցել նորովի, քանի որ «նախկիններից» այդքան սարսափող հասարակությունն այժմ կանգնած է պետականության կորստի վտանգի, Արցախի ամբողջական կորստի, փլուզված բանակի և կորսված արժանապատվության իրողությունների առջև։

Հ.Գ. Արժանապատիվ հայե՛ր, հարց եմ ուղղում ինձ և բոլորիս, ցանկանում եք արդյո՞ք ապրել թշնամու առջև կռացած Հայաստանում, թե՞ վերադարձնենք «նախկինների» անվտանգ, զարգացող և արժանապատիվ Հայաստանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նախկին, թե՞ ներկա. Սորոսածին թափառախումբը երկիրը կործանման եզրին հասցրեց՝ հասարակության մեջ ներարկելով «նախկինների»...

Опубликовано Գևորգ Ստեփանյան Пятница, 12 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր