211652_close_icon
views-count2212 դիտում article-date 17:46 12-03-2021

Մայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող օջախը 90 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ: Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքացյին լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)[փա՞ստ]։ Երևանը կոչվել է նաև Էրիվան, Էրևան, Ռևան, Իրավան, Այրիվան և այլ անուններով: 3-րդ դարի սոգդիական-մանիքեական մի տեքստում նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Ռավան բնակավայրում հիմնել է մանիքեական համայնք։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը կարող է Երևանի մասին լինել։Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։ Բոլորի կողմից սիրված քաղաքը համայն աշխարհին հայտնի է մի շարք մշակութային ու պատմական վայրերով: Սրանց շարքին են պատկանում թանգարաններն ու ցուցասրահներն, որոնք շնորհիվ մի շարք երախտավորների ու արվեստասերների օրեցոր համալրվում են նոր ցուցանմուշներով: Այսպիսով՝Երևանում են Հայաստանում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողըՑեղասպանության թանգարան-ինստիտուտըՄատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, մայրաքաղաքի պատմության թանգարանը և այլն։ Խոսենք մայրաքաղաքի պատմության թանգարանի պատմության ու հիմնադրման մասին: Երևան քաղաքի պատմության թանգարանը (ԵՔՊԹ) հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանում պահվում են շուրջ 88 հզ. հնագիտական, ազգագրական և այլ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի՝ Երևանի 2793-ամյա պատմությունը, նյութական և հոգևոր մշակույթը՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ՝ մ. թ. ա. 8-րդ դարից։ Թանգարանում են պահվում Երևանի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ Հայոց մայրաքաղաքների անվանատառերով:Այս տարի մայրաքաղաքի թանգարանը տոնում է իր հիմնադրման 90 ամյակը: Կապված սրա հետ կազմակերպվելու են տարրաբնույթ միջոցառումներ՝ մեր արվեստասեր հասարակությանն ու հյուրերին ներկայացնելու Երևանի պատմությունն ու մշակույթը տարբեր տեսանկուններից: Եվ ահա այս առիթով զրուցեցինք թանգարանի Հասարակայնության հետ կապերի աշխատակից Ասպրամ Զաքարյանի  հետ։

-Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել ձեզ այս հրաշալի առիթով
-Շատ շնորհակալություն
- Պատմեք մի փոքր թանգարանի մասին և որն է թանգարանի խորհուրդը:
-Երևան քաղաքի պատմության թանգարանը և քաղաքապետարանը կազմում են միասնական ճարտարապետական համալիր:Քաղաքապետարանի շենքի կառուցման գաղափարը  ծագել էր դեռ խորհրդային տարիներին՝ 1979թ.:Ի սկզբանե շենքը կառուցվում էր  իբրև Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նոր շենք,քանի որ նախկին շենքը՝ կառուցված 1952թ.-ին արդեն չէր բավարարում 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքի պահանջները: Համալիրի գլխավոր ճարտարապետն է  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի  անդամ,1972-1982թթ. Երևան քաղաքի  գլխավոր ճարտարապետ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը:Շինարարական աշխատանքները  սկիզբ առան 1984թ. մայիս-հունիս ամիսներին:Թանգարանը նորակառույց շենք տեղափոխվեց 2005թ.-ին,իսկ 2007թ.-ի ապրիլի 3-ին բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը:
 - Ով և երբ է հիմնել թանգարանը
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում:

Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։
Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են
 
 -Ինչ կպատմեք թանգարանի հավաքածուների մասին,որքան հաճախակի են դրանք համալրվում:
Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։ 1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյա մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։

Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։Թանգարանի` այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Պահպանվում ու ամրապնդվում է թանգարան - դպրոց կապը` ստանալով նոր շունչ ու երանգ։

Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։Թանգարանը ունի 3 ցուցասրահ՝ հիմնական ցուցադրության և մեկը՝ ժամանակավոր ցուցահանդեսների համար: Հիմնական ցուցադրությունում ներկայացված է Երևանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Յուրաքանչյուր հավաքածու ունի իր սեփական պահոց, ապահոված ջերմախոնավային համապատասխան պայմաններով, ինչպես նաև մասնագիտական գրադարան:
 - Իսկ որքան հաճախակի եք կազմակերպում միջոցառումներ ու ինչպիսի՞ բնույթ են դրանք կրում: Արդյոք մասնակցո՞ւմ եք թանգարանային գիշեր միջոցառումներին և ինչպիսի բնույթ է կրում ձեր մասնակցությունը:Ինչ կպատմեք վերջին ցուցադրության մասին
Թանգարանը միշտ  կազմակերպում է  տարբեր ցուցահանդեսներ: Այս պահին ներկայացված է երկու ցուցահանդես.Կանանց միջազգային օրվա առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանը  ներկայացնում է երկու ցուցահանդես ՝  «Կինը և  խորհրդային Երևանի  տնտեսությունը»,   և «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագրերով:Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության   կենտրոն:Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արտադրանքը արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը և այլն: Ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին: Դրանցից կազմավորվեց թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը, որի մի մասը ներկայացված է նշված ցուցահանդեսում: Այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման  արտադրանքներից:Երևանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դերնակատարություն են ունեցել կանայք,  ուստի այս ցուցահանդեսում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք պատրաստվել են նրանց  կողմից:Ցուցահանդեսում,  բացի թանգարանային առարկաներից, լեդ  էկրանով ցուցադրվեց  վերոհիշյալ ժամանակաշրջանին վերաբերվող փաստա-վավերագրական ֆիլմ, ինչպես նաև  վահանակների վրա  տպագրված նյութեր թանգարանի լուսանկարների հավաքածուից:Երկրորդ ցուցահանդեսը, որը կրում է «Օլգա Հակոբյանի հեղնակային զարդերը» վերնագիրը, ներկայացնում է  «անկարս ֆրիվոլիտե» ոճով ստեղծագործող Օլգա Հակոբյանի հեղինակային հավաքածուն , որը վկայում է ժամանակակից հայ կնոջ  շնորհալի տաղանդի   մասին:
Երկու ցուցահանդեսներն էլ կգործեն մինչև  կանանց մեկամսյակի ավարտը: Ինչ վերաբերվում է թանգարանային գիշեր միջոցառումներին, ապա կարող եմ ասել,որ 2007 թվականից մենք մասնակցում ենք:Ամեն տարի թանգարաններին առաջարկվում է նոր խորագիր, որի շրջանակներում թանգարանը կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ և ցուցահանդեսներ:
-Ինչպիսի կրթական ծրագրերով է հագեցած թանգարանը
Թանգարանում կան տարբեր կրթական ծրագրեր՝ «Գիտունիկը Երևանի թանգարանում», «Ճանաչիր Երևանը», «Վերականգնենք Միասին», «Մի գորգի պատմություն», «Երևանի բերդի առումը»-դաս էքսկուրսիա և «Երևանի 1724թ.  հերոսական պաշտպանությունը»- դաս էքսկուրսիա»:Էքսկուրսիաները նախատեսված են նախակրթական տարիքից սկսած:

- Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք թանգարանի կամ հին երևանցիների կյանքից:
Ինչ վերաբերվում է այս հարցին կարող եմ երկու հետաքրքիր դրվագ առանձնացնել:

Առաջին՝ 
քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը իր մանրաքանդակների միջոցով անրադարձել է այն ամենին ինչը կարող էինք տեսնել հին Երևանի փողոցներում:Այդ մանրաքանդակների մեջ առանձնանում է «Հունաստանի մարալ աղջիկները» : Քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Աստաֆյան փողոցում կանգնում էր միոտանի Քերոբը՝ իր տեսախցիկով, որն ուներ երեք ոտք: Երեխաները նրան տեսնելիս միշտ կանչում էին, որ եկավ չորսոտանի Քերոբը: Երկրորդ՝Տեսախցիկի միջոցով ցուցադրվում էր կարճամետրաժ ֆիլմ, որը կոչվում էր «Հունաստանի մարալ աղջիկները»: Տղամարդիկ մետաղադրամը նետելուց հետո մոտենալով խցիկին դիտում էին կարճամետրաժ ֆիլմը, որն էլ ամենահետաքրքիր պահին ավարտվում էր, որից հետո էլ  տղամարդկանց թվացել է, որ ևս մի նոր մետաղադրամ նետեն կարող են դիտել ֆիլմի շարունակությունը, բայց դա խորամանկ քայլ էր, քանի որ ֆիլմը շարունակություն չուներ:Այդ խորամանկության պատճառով բավականին շատ գումար էին վաստակում:

 Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր