1897 դիտում
16:57 12-03-2021
Հայաստանից Ռուսաստան կոշիկի արտահանմամբ զբաղվողները հրավիրվում են մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195–Լ որոշման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին:
Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել մարտի 15-ից հետևյալ եղանակներով՝ հեռ․ +374 10 300 300, էլ․ հասցե՝ [email protected], ժամը 10։00–17։00-ն։

Նմանատիպ նյութեր
2578 դիտում
19:14 03-12-2015
Հորդանանը հետաքրքրված է Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ
Այս բաժնից
463 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
265 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը