211652_close_icon
views-count7821 դիտում article-date 16:02 12-03-2021

Սթափվել է պետք, հակառակորդ երկրի ղեկավարն սպառնում է Զանգեզուրը նվաճել. պետք է հայրենասեր մարդկանց համախմբում տեղի ունենա. ԵԿՄ

Երկրապահ կամավորականների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն արդեն սպառնում է Զանգեզուրը նվաճել, ուստի պետք է հայրենասեր մարդկանց համախմբում տեղի ունենա։

«ՀՀ ԵԿՄ վարչությունը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը ազատամարտի մասնակիցներին՝ ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում»,-ասված է հաղորդագրության տեքստում։

ԵԿՄ վարչությունն ընդգծել է՝ պետք է սթափվել, քանի որ հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով։

«Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների եւ մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը: Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-ասված է ԵԿՄ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պետք է  նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բեւեռների հարթեցմանը։

Նմանատիպ նյութեր