211652_close_icon
views-count1404 դիտում article-date 10:56 12-03-2021

Օրենքով ամրագրվող պահանջ՝ վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը սահմանափակելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, որը հնարավորինս կսահմանափակի վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը:

Մասնավորապես՝ օրենքով կամրագրվի, որ հանրային ծառայողները բացի քաղաքական չեզոքությունից, պահպանում են նաև քաղաքական զսպվածություն: Նրանց մասնակցությունը նախընտարական քարոզարշավին և անդամակցությունը որևէ կուսակցության չի արգելվում, բայց ընդգծվում է, որ այդ դեպքերում նրանք պետք է դրսևորեն անկողմնակալություն և զսպվածություն։

Մեր իրականության պայմաններում սա մի փոքր դժվար է պատկերացնել, բայց լավ է, որ գոնե օրենքով դա ամրագրվում է»:

Նմանատիպ նյութեր