211652_close_icon
views-count1586 դիտում article-date 10:45 12-03-2021

Առաջարկվում է փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, ըստ որի կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տասնյակը պետք է հաստատվի կուսակցության համագումարի կողմից:


Այս փոփոխությունը կարևոր է այնքանով, որ կուսակցությունների ղեկավարներին զրկում է միանձնյա կամ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում գրել կուսակցության ցուցակը՝ մյուսներին դնելով, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր