211652_close_icon
views-count1559 դիտում article-date 18:55 11-03-2021

«Բարսելոնայի» գլխավոր նպատակն ամռանը՝ Հոլանդն է

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիրէ հարձակվող ձեռք բերել: Կատալոնական ակումբի գլխավոր նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է:
 
«Բարսելոնայի» հարձակվող Ժոան Լապորտան վստահ է, որ գործարքը հնարավոր է, թեպետ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի: Լապորտան մտադիր է օգտագործել նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ մտերիմ հարաբերությունները:
 
«Բարսելոնան» մտադիր է մոտ ժամանակներս թողարկել պարտատոմսեր, որոնք թույլ կտան կարճ ժամկետում կրճատել ակումբի պարտքերը (մոտ 1,2 մլրդ եվրո): Բացի այդ, կատալոնացիները պետք է մարեն կարճաժամկետ պարտքերը, որոնք գնահատվում են 200 մլն եվրո:
 
Սակայն Լապորտան վստահ է, որ «Բարսելոնայում» ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոցը հաղթող թիմ կառուցելն է: Հոլանդի ձեռքբերումը այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է:
 
Այս մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի 19 խաղում դարձել է 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր