211652_close_icon
views-count1720 դիտում article-date 17:56 11-03-2021

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆի հետ

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:

Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր