211652_close_icon
views-count32381 դիտում article-date 17:49 11-03-2021

Արտառոց դեպք Արմավիրի բանտում. ոստիկանությունից այնտեղ տեղափոխված կալանավորի վարտիքի մեջ հայտնաբերել են մարիխուանա, իսկ նա ասել է, թե դա թուղթուգրից պաշտպանվելու բան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատութան նախարարության  «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնից Արմավիրի բանտ է տեղափոխվել դատարանի որոշմամբ կալանավորված  Գ. Գ.-ն:

Արդեն այնտեղ բանտի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել Գ. Գ.-ին ու նրա վարտիքի մեջ հայտնաբերել են թիթեղյա կլոր տարա:

Հարցին, թե այդ ինչ է, Գ. Գ.-ն պատասխանաել է՝ հեչ, թուղթուգրից պաշտպանվելու համար բան է, սակայն պարզվում է, որ «բանը բանից անցել է»: Դրա մեջ հայտնաբերվել է  19,11գ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր