211652_close_icon
views-count2552 դիտում article-date 14:49 11-03-2021

Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը կսկսվի առաջիկա օրերի ընթացքում

Կալիֆոռնիայի նահանգապետը չի խոչընդոտի Համբիկ Սասունյանի ազատ արձակմանը, հայտնում է  Asbarez օրաթերթը։

Նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակից ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ նահանգապետը որոշում է կայացրել չընդդիմանալ, «Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի»՝ Սասունյանին ազատ արձակելու վերաբերյալ կայացված որոշման իրականացմանը՝ մերժելով դրա վերաբերյալ բողլոր բողոքարկումները:

«Իսկապես երախտապարտ ենք նահանգապետ Նյուսոմի գրասենյակին՝ մեզ հետ բաց հաղորդակցության, մեր մտահոգությունները հաշվի առնելու և մարդասիրական որոշում կայացնելու համար։ Անհամբեր ենք Համբիկի` ուշացումով ազատ արձակվելուն ականատեսը լինելուն», – նշել է ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետ, իրավաբան Նորա Հովսեփյանը։

Ակնկալվում է, որ Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը կսկսվի հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դատարանը բեկանել է Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու վերաբերյալ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը։

Համբիկ Սասունյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1984 թվականին՝ մեղադրվելով 1982 թվականին Լոս Անջելոսում թուրք դեսպանի սպանությանն աջակցելու համար։

Նմանատիպ նյութեր