211652_close_icon
views-count1311 դիտում article-date 14:27 11-03-2021

ՀՀ–ում ունենք 600-ից ավելի 3-րդ, 4-րդ կարգի վթարային շենքեր. Արմեն Ղուլարյան

Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը զեկուցեց, որ Կոմիտեի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում այսօր հանրապետությունում ունենք 600-ից ավելի 3-րդ, 4-րդ կարգի վթարային շենքեր, որոնցից 95-ը 4-րդ կարգի են, դրանք հիմնականում Երևանում են, Գյումրիում, Լոռու մարզում:

Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ այդ շենքերի հետ կապված ներդրումային առաջարկներ կան կառուցապատողների կողմից։

«Կոմիտեի կողմից մշակվել և Կառավարությունում է գտնվում վթարային ֆոնդի վերականգման ուղղությամբ Կառավարության քայլերի վերաբերյալ հայեցակարգը, որն ընդունելու պարագայում կսահմանվի այն քայլերը և մոտեցումները, որոնք պետք է իրականացվեն պետության կողմից»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր