211652_close_icon
views-count2095 դիտում article-date 10:52 11-03-2021

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի մի շարք անդամների արտաքսել են կուսակցությունից:. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբէնճյանին արտաքսել են կուսակցությունից: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ևս 8 կուսակցականներ դատական գործընթացների մեջ են:

Այսօր ամբողջ ֆինանսական և անշարժ գույքը կառավարվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի կողմից, այսինքն՝ այն մարդկանց կողմից, որոնց անօրինական կերպով փորձում են հեռացնել:

Երկփեղկված վիճակ է, բայց իրական ուժը գտնվում է լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի ձեռքում, և ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է, չի կարողանում որևէ բան անել: Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում արտաքսման գործընթացը կուսակցությունից կլինի շարունակական»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր