211652_close_icon
views-count30692 դիտում article-date 09:40 11-03-2021

Երևանում իր դռները բացեց «Աշխարհազորային կամավորական միություն» ռազմահայրենասիրական կազմակերպությունը, որի շատ անդամներ վերադարձել են պատերազմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 10-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ի դռները բացեց «Աշխարհազորային կամավորականների միություն» ռազմահայրենասիրական կազմակերպությունը։

Այն ստեղծվել է վերջերս, ու կարճ ժամանակահատվածում միությանը կամավորական հիմունքներով անդամագրվել են 200-ից ավելի ազգի նվիրյալներ, որոնց մեջ կան արցախյան առաջին, 2016 թվականի քառօրյա  և վերջին՝ թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ կենաց-մահու պայքար տված հայորդիներ։

Միության անդամները պատրաստ են իրականացնել Հայաստանի սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը, ինչպես որ պայքարում էին նաև վերջին պատերազմական գործողությունների ժամանակ։

Ուրախալի է, որ միությանը անդամագրվել են նաև պատերազմի բոհով անցած փորձառու անձինք և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Նրանք իրականացնելու են նաև ռազմահայրենասիրական գործունեություն՝ Հայաստանի ողջ տարածքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր