Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավը «Դարձիր օրինակ» կարգախոսով է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավը «Դարձիր օրինակ» կարգախոսով է:
Այս օրինակը մեր երկրի զինված ուժերում կանանց ծառայության ու նրանց կարևոր դերի մասին է:
«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասում է դասակի հրամանատար Քրիստինե Մկրտչյանը:
Այս արշավը նպատակ ունի կոտրել հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերը և ոգեշնչել ողջ հանրությանը:
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան