211652_close_icon
views-count1573 դիտում article-date 21:18 10-03-2021

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսական ու ուսանողական կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:

Նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը:

Արայիկ Հարությունյանն   ընդգծել է,  որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների   հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր