211652_close_icon
views-count1174 դիտում article-date 16:42 10-03-2021

Արցախցի և հայաստանցի դպրոցականներն այցելել են ԱԻՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախցի երեխաներն իրենց հայաստանցի ընկերների հետ այցելել են Արատակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության իրականացմանը: Unicef-ը և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը նախորդ տարվա դեկտեմբերից համատեղ ծրագիր են իրականացնում, որը կրում է «Արցախից ժամանած երեխաների սոցիալական ինտեգրացիա» խորագիրը: 6-18 տարեկան 70-ից ավելի դպրոցականների համար արտթերապիայի, սպորտային խաղերի և աղետների ռիսկերի կառավարման դասընթացներ են անցկացվել: ԱԻՆ մասնագետները երեխաներին ներկայացրել են ՃԿԱԿ-ի աշխատանքը, հիշեցրել այն գործողությունների հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ է անել երկրաշարժի դեպքում:

Նախատեսվում է, որ տարբեր ծրագրերի շրջանակում տարվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կայցելեն մի քանի հարյուր դպրոցականներ՝ ճանաչողական նպատակով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր