211652_close_icon
views-count46669 դիտում article-date 11:39 10-03-2021

Հերթական անգամ Արաբկիրի ոստիկանների կողմից իրականացված օպերացիան հաջողությամբ է պսակվել․ հայտնաբերվել են խանութը թալանողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «գողացած 1 միլիոնի ապրանքը չեք վայելի» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանությունում իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ փետրվարի 26-ին ժամը 05։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում 2 հոգի՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել էին Արարատի մարզի բնակիչ անհատ ձեռներեց Հովիկ Առաքելյանին պատկանող Կիևյան փողոցում գտնվող խանութ, և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ծխախոտներ, քաղցրավենիքներ և գումար։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծայառողները օրեր առաջ նշված գողությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Գ․ Մկրտչյանին։ Իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Արաբկիրի ոստիկանություն է ներկայանում Երևանի բնակիչ 25-ամյա Դ․ Քարամյանը։

Վերջիններս Արաբկիրի ոստիկանությունից ներկայացվում են քննչական բաժին, որտեղ նախաքննությունը շարունակվում է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր