211652_close_icon
views-count3161 դիտում article-date 09:46 10-03-2021

Պայթյունավտանգ իրավիճակ՝ Լիբանանում. Հայ համայնքը ներգրավված չէ բողոքի ցույցերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանում իրավիճակը կարելի է բնութագրել որպես պայթյունավտանգ: Հիշեցնենք, որ երկրում ցույցեր են, արժույթի անկումը է՛լ ավելի է սրել ֆինանսատնտեսական ճգնաժամը, մարդիկ պահանջում են իշխանություններից ձեռնարկել համապատասխան գործողություններ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Մեզ հետ զրույցում լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վստահեցրեց, որ հայ համայնքը որևէ ձևով ներգրավված չէ բողոքի ցույցերին. «Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական խնդիրներով: Այս բոլորը նաև արտալիբանանյան կենտրոնների, ազդեցության գոտիների բախումների հետևանք են»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր