211652_close_icon
views-count10553 դիտում article-date 23:10 09-03-2021

Հայաստանի երրորդ հանրապետության և ոչ մի նախագահ սեփական երկրի նկատմամբ էս աստիճանի անտարբեր ու կրավորական կեցվածքով չի եղել․ Վարդան Մակարյան


Հայաստանի անկախացումից ի վեր նախագահական ինստիտուտը երբեք էս աստիճանի թույլ, վարկաբեկված ու անպիտան չի եղել: Հայաստանի երրորդ հանրապետության և ոչ մի նախագահ վախկոտ, հարմարվող ու խամաճիկ չի եղել, սեփական երկրի նկատմամբ էս աստիճանի անտարբեր ու կրավորական կեցվածքով չի եղել:

Նախագահներն ունեցել են տարաձայնություններ այլ քաղաքական ուժերի հետ, երկրի համար կարևորագույն հարցերում ունեցել են սեփական համոզմունքները, տեսակետները, որոնք բարձրաձայնել են, վիճել ու բանավիճել են, բայց ոչ մեկը պատեհապաշտ ու անտարբեր չի եղել, նախագահական ինստիտուտի հեղինակությունն էլ իր կեցվացքով չի իջեցրել այս աստիճանի: Գոնե նախագահականում երկու տասնամյակից ավելի աշխատած իմ շատ ու շատ ընկերներ ու գործընկերներ կվկայեն սա: Ես, որ իմ կարիերան սկսել եմ Հանրապետության նախագահի աշխատակազմում` տարբեր պաշտոններում քսան տարուց ավելի աշխատել մասնագիտությամբ, մշտապես հպարտ եմ եղել այդ ինստիտուտի դերով և նախագահների հեղինակությամբ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս:

Այսօր, մեծ ցավ եմ ապրում և ամաչում եմ, տեսնելով, թե ինչ է դարձել նախագահականը, թե ինչ որակներով անձ է հայտնվել նախագահի պաշտոնին: Ուրախ եմ, որ այդ անձի հետ համատեղ աշխատանքս չափազանց կարճ տևեց, և նախագահականում սեփական ցանկությամբ կարիերաս ավարտեցի համոզմունքով, որ նրա հետ համատեղ անցնելու ճանապարհ չունեմ: Բայց անգամ այն ժամանակ պատկերացնել չէի կարող, որ երեք տարի հետո ամեն ինչ իմ պատկերացրածից ավելի վատ է լինելու: Ցավոք, այդպես եղավ: Համբերություն եմ մաղթում նախագահականում դեռևս աշխատող և պետականության զգացողությունը չկորցրած սակավաթիվ նախկին գործընկերներիս: Գիտեմ, ինչ դժվար է նրանց համար: Հույս ունեմ ոչ հեռու ապագայում նախագահի ինստիտուտը կրկին տեսնել այն կարգավիճակում, որով կարող է հպարտանալ ցանկացած քաղաքացի:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի անկախացումից ի վեր նախագահական ինստիտուտը երբեք էս աստիճանի թույլ, վարկաբեկված ու անպիտան չի եղել: Հայաստանի...

Опубликовано Vardan Makaryan Вторник, 9 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր