211652_close_icon
views-count1663 դիտում article-date 22:39 09-03-2021

Ֆլիկը՝ Գերմանիայի հավաքականի մարզչի պաշտոնի հիմնական թեկնածու

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը, երբ թիմը լքի Յոահիմ Լյովը:
 
Այդ պաշտոնի հիմնական թեկնածուներ էին համարվում Ֆլիկն ու Յուրգեն Կլոպը: Սակայն «Լիվերպուլի» մարզիչն այսօր ասուլիսում հայտնեց, որ առաջիկա երեք տարում մտադիր չէ հեռանալ ակումբից:
 
Եթե Ֆլիկը համաձայնվի հավաքականի մարզիչ դառնալ, ապա նա կստանա այդ հնարավորությունը: Մեծ հավանականությամբ, «Բավարիան» այդ հարցում խոչընդոտներ չի ստեղծի նրա համար, քանի որ հարգանքով է նրան վերաբերվում վեց տիտղոսներից հետո, որոնք թիմը նվաճել է վերջին 1,5 տարում:
 
Հիշեցնենք, որ այսօր Լյովը Գերմանիայի ֆուտբոլային միությանը խնդրել է Եվրո-2020-ից հետո խզել պայմանագիրը, որն ի սկզբանե նախատեսված էր մինչև 2022թ. աշխարհի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր