211652_close_icon
views-count1584 դիտում article-date 20:45 09-03-2021

Լյովը 15 տարի մարզելուց հետո կլքի Գերմանիայի հավաքականը

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը լքելու է պաշտոնը Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից հետո, որն անցկացվելու է այս տարի, հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:
 
2006 թվականից նա Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։ 2014թ նրա գլխավորած հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն։
 
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է իր պաշտոնը լքելու որոշման մասին, որը տեղի կունենա այս տարվա ամռանը Եվրոպայի 2020 թ. առաջնության ավարտից հետո:
 
«Ես գիտակցաբար եմ գնում այս քայլին՝ լի հպարտությամբ և մեծ երախտագիտությամբ, բայց միևնույն ժամանակ մնում եմ մոտիվացված Եվրոյի նախաշեմին:
 
Ես հպարտ եմ, քանի որ ինձ համար առանձնահատուկ բան է աշխատել հանուն սեփական երկրի բարօրության: Հպարտ եմ նաև, քանի որ գրեթե 17 տարի աշխատել եմ այս երկրի լավագույն ֆուտբոլիստների հետ և օգնել նրանց զարգանալ: Մենք միասին անցանք մեծ հաղթանակների և ցավալի պարտությունների միջով, բայց առաջին հերթին ես կհիշեմ շատ հիանալի և կախարդական պահեր, և ես չեմ խոսում միայն Բրազիլիայում Աշխարհի գավաթը նվաճելու մասին: Ես միշտ երախտապարտ կլինեմ Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիային (DFB) ՝ ինձ և թիմին իդեալական աշխատանքային պայմաններ ապահովելու համար:
 
Ինչ վերաբերում է առաջիկա Եվրոպայի առաջնությանը, ես դեռ լի եմ ցանկությամբ և եռանդով և ամեն ինչ անելու եմ մեր երկրպագուներին ուրախացնելու և այս մրցաշարում հաջողություններ բերելու համար: Եվ դա վերաբերում է ամբողջ թիմին», – Լյովին է Armsport.am-ը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր