211652_close_icon
views-count2193 դիտում article-date 19:05 09-03-2021

Ֆերդինանդ Կարապետյանը հաղթեց հեղինակություններին

Տաշքենդում անցկացված ձյուդոյի միջազգային վարկանիշային խոշոր մրցաշարում / Մեծ սաղավարտ /, 49 մրցակիցների պայքարում,  երրորդ տեղը գրավեց մեր երկրի ներկայացուցիչ , 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Այդ առթիվ շնորհավորեցինք նրա մարտավկա, մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանին: Շնորհակալ լինելով նա ասաց, որ սանից գոհ է առավելապես մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ տոնած հաղթանակների համար: Իսկ մրցակիցները տիտղոսակիր էին. աշխարհի, Եվրոպայի, Ասիայի  առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Այդքանով հանդերձ, նույնիսկ Հովհաննեսը, որոշ գոտեմարտերից հետո խոստովանել է  մրցումների ընթացքում իր թույլ տված աննշան թվացող, ինչպես ասում են՝ քողարկված սխալների մասին:Սա նշանակում է, որ անելիքներ շատ կան և դրանք հնարավորինս շուտ պետք է շտկել:

Առջևում պատասխանատու վարկանիշային մրցաշարեր կան , որոնցում պետք է  հաջողության հասնել,  օլիմպիական միավորներ շահել  և  դառնալ Տոկիոյի խաղերի մասնակից:

Առաջիկա մրցումները դասավորված են ու կսկսվեն  հետևյալ հաջորդականությամբ. վարկանիշային ստուգատեսներ Թբիլիսիում ՝ մարտի 26  - ին, Անթալիայում  ՝ ապրիլի 5  - ին, Պորտուգալիայի Լիսաբոնում կայանալիք Եվրոպայի առաջնություն ՝ ապրիլի 16 –ին . . .

Նմանատիպ նյութեր