211652_close_icon
views-count1550 դիտում article-date 14:45 09-03-2021

ՀԷՑ-ն ու Երևանի քաղաքապետարանը չեն կատարել իրենց պարտականությունները. meganews.am

Լրագրող Մարգարիտա Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Հետո էլ նախկիներից են բողոքում։  Մեկ տարուց ավել է արդեն, դիմել ենք «ՀԷՑ», որ նոր բաժանորդ դառնանք ու ոչ մի ծպտուն։ Դիմումը գնացել է Երևանի քաղաքապետարանում ստոպ եղել։  Հայկ Մարության քանի, որ դուք իմ ֆրենդներում չկաք չեմ կարող ձեզ նշել, բայց կարծում եմ տեղ կհասնի գրառումս։ 

Ով՞ է մեզ այս ամիսների համար փոխհատուցում տալու։  Դուք լրիվ եք խելագառվել հա՞, պայմանագրում նշված է, որ ամենաուշը ձեր պարտավորությունները պետք է կատարեք 60 աշխատանքային օրվա  ընթացքում, բայց մեկ տարուց ավելի է։ 

Հետաքրքիր է, այդ բաժինների պատասխանատուները այդ դիմումները չեն՞ տեսնում, որ տանեն իրենց ոչինչ չանող շեֆի աչքը մտցնեն, հա հենց աչքը մտցնեն։ 

Արդեն համբերությանս բաժակը լցվել է։  Զբաղվեք այս հարցի արագ լուծմամբ։  Ասեմ ավելին, երկու կառույցն էլ՝ ՀԷՑ-ն էլ Քաղաքապետարանն էլ ոչինչ չանող կառույցներ են, մեկ օր հոսանքի պարտք լինես կհոսանքազրկվես, բայց մեկ տարուց ավել վճարում եմ կատարել ու նստած թախտին սպասում ես բախտին, թե երբ են բարեհաճելու իրենց պարտավորությունները կատարել։  Դուք ձեզ որպես կառույց լրիվ ձեռք եք՞ առել, թե Քաղաքապետարան շահ չունե՞ս։ Աշխատանքային օրվա բարիլույսով եմ գրում, գուցե ձեր հետևները աթոռից պոկեք ու գործով զբաղվեք։  Հեյ գիտի Տարոնի ժամանակներ, բա սենց՞ էր»։

Նյութի աղբյուրը՝ meganews.am

Նմանատիպ նյութեր