211652_close_icon
views-count1285 դիտում article-date 16:55 09-03-2021

Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին․ Մնացական Բիչախչյան

Ցանկացած ժամանակներում պետք է գործի քարը քարին դնելու եւ քո հետեւից գոնե մի լավ բան թողնելու ոսկե կանոնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա վերաբերում է բոլորին. կլինի պաշտոնյա, թե շարքային քաղաքացի: Այդ կանոնը փոխանցիկ դրոշի նման պետք է մեկից անցնի մյուսին: Նոր եկողը պետք է գտնի արած լավ բանը եւ դրա վրա նորն ավելացնի: Եթե լավը չտեսնելով փնտրում է վատը, որ պատժի, մորթի, իր իմիջը բարձրացնելու համար, արդեն իսկ այդ պահից տանուլ է տալիս ( դա վերաբերում է նաեւ այսուհետ եկողին):


Իսկ հասարակությունը «վարակիչ» վիրուսի նման պետք է միմյանց փոխանցի հայրենասիրություն, բռունցք, հավատ, հող: Նայեք ձեր շուրջբոլորը. վերածվել ենք հայհոյող հասարակության: Հարց տվեք, դրա՞ն ենք արժանի: Մենակ չասեք էլի նախկիններն են մեղավոր: Հիմա ինչ, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո էլի հայհոյելու եք, արդարացնելով, որ նախկիներն են մեղավոր:

Ախր չեք հասկանում, ամեն հայհոյանքը ձեզ քաղակրթությունից հետ է մղում կլիոմետրերով:

Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին: Ոչ մի բան չգտնենք մեղադրելու, այդ երկուսը կան ու կան:

Վերջին հաշվով, պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ձեր աթոռները, մի կտոր հացը ամուր գրկելու փոխարեն ամուր գրկեք գոնե ձեր ոտքի տակի հողը, որ աթոռ դնելու տեղ ունենաք եւ մի կտոր հացը հայրենի հողի վրա ուտեք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՈՍԿԵ ԿԱՆՈՆ Ցանկացած ժամանակներում պետք է գործի քարը քարին դնելու և քո հետևից գոնե մի լավ բան թողնելու ոսկե կանոնը: Դա...

Posted by Մնացական Բիչախչյան on Monday, March 8, 2021

Նմանատիպ նյութեր