211652_close_icon
views-count5991 դիտում article-date 13:53 09-03-2021

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակի վատթարացման պատճառով, փոխանցում է News.am-ը։

Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հոսպիտալում է, այնտեղ էր տեղափոխվել դեռեւս մարտի 7-ին: Փաստաբանը 5 րոպեանոց ընդմիջում խնդրեց՝ պարզելու համար, թե երբ են նախատեսում նրան դուրս գրել: Սեյրան Օհանյանի հետ խոսելով՝ փաստաբանը դատարանին հայտնեց, որ տվյալներ չկան, սակայն դատարանը կտեղեկացվի հենց Սեյրան Օհանյանը դուրս գրվի: Փաստաբանը խոստացավ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել հաջորդ նիստին:

Դատարան ներկայացվեցին նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վիճակի վատթարացմանը եւ անցյալ նիստին բացակայելուն վերաբերող բժշկական փաստաթղթերը:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 13-ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր