211652_close_icon
views-count1391 դիտում article-date 10:03 09-03-2021

«Քայլողների» պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Արտահերթ ընտրություններ անպատճառ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ու իրավիճակի արմատական փոփոխությունները, սակայն միայն իրավիճակի կայունացումից հետո, իսկ «քայլողների» իշխանության պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է, քանի որ նրանց իշխանությունը բովանդակային առումով ամփոփված է հասարակության՝ սևերի ու սպիտակների բաժանման տրամաբանության մեջ։

Ներքաղաքական կայունություն կարող է հաստատվել միայն ժամանակավոր կառավարության կազմավորման արդյունքում, երբ հնարավոր կլինի դրա մեջ ընդգրկել հասարակության տարբեր հատվածների շահերը ներկայացնող ներկայացուցիչներին, և միայն որոշ ժամանակ անց ընտրություններ կազմակերպել։ Միգուցե արտահերթ ընտրությունների թեման Փաշինյանը դաշտ է նետում ժամանակ շահելու նպատակով, ինչպես արեց առաջին անգամ։ Սակայն փորձագետների գնահատմամբ, մի իրողություն նա պետք է հաշվի առնի, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր