211652_close_icon
views-count1008 դիտում article-date 09:35 09-03-2021

Հերոսների և հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Մենք մինչ օրս չենք կողմնորոշվել Վարդա՞ն, թե՞ Վասակ Մամիկոնյանն է հերոս։ Պապ թագավորը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական։ Մենք ազգովի անընդհատ հերոսների փնտրտուքի մեջ ենք։ Մեզ պետք է մեկը, ում հետևից կգնանք։ Կարևոր չէ, թե ով է նա։ Այսօր արդեն հերոսներ ենք դարձնում նրանց, ում մերժեցինք երեք տարի առաջ։ Բայց ավելի շատ մենք սիրում ենք մահացած հերոսներին։

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը այնքան ճիշտ է բնորոշում մեզ, մեր տեսակը։ Բայց և միևնույն ժամանակ ատում ենք անվերապահ: Մեր կողքին ապրողին ստորացնում ենք, անարգում, նեղացնում, իրար այնպես ենք ատում, ինչպես անգամ թուրքին չենք ատում։ Մեր ատելության թիրախը մենք ենք, մեր սիրո թիրախը՝ ամեն ինչ, բացի կարևորից, բացի հայրենիքից ու ընտանիքից։ Թե ուր կտանի մեզ հերոսների ու հակահերոսների այս փնտրտուքը, պարզ չէ։ Բայց... Մեր հերոսը գիտնականը, ստեղծագործողը, շինարարը, ուսուցիչն ու գործարարը չդարձան, միգուցե նաև այդ պատճառով ենք անընդհատ կանգնում կոտրած տաշտակի առաջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր