2404 դիտում
23:48 08-03-2021
Մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ողջ սերունդ:
«Երիտասարդ սերունդը մեծացել է (...) թշնամու հանդեպ ատելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։
«Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, և դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։
«Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»։
---
Բոլոր նյութերի բարձր պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծության ու թարգմանության հարցում պրոֆեսիոնալ աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երախտագիտություն է հայտնում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետներին, մասնավորապես` դեկան Ռուբեն Մելքոնյանին (Melkonyan Ruben) և դասախոս Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan):

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
22:48 24-01-2021
ՄԻՊ-ը նեկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ
Այս բաժնից
259 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
265 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ