211652_close_icon
views-count9852 դիտում article-date 23:23 08-03-2021

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը․ Նորատ Տեր-Գրիգորյանց. 168.am

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մտահոգ է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով։ Օրերս նա հայտարարությամբ հանդես եկավ՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀԶ ՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

«Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու։ Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում՝ հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, և ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին»,– 168.am–ի հետ զրույցում ասել է նա։

Նորատ Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ պետք է դադարեցնել երկրի համար արատավոր այս շրջանը, չի կարելի շարունակել այսպես՝ հնարավորություն տալով Հայաստանի հակառակորդներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, նոր տարածքներ գրավել։

Գեներալ-լեյտենանտի կարծիքով՝ արդար չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է մեղադրել Օնիկ Գասպարյանին վերջինիս հայտարարությունից հետո, քանի որ ժողովրդավարություն է, յուրաքանչյուրն իր կարծիքը, զգացմունքներն արտահայտելու իրավունք ունի։ Նրա տպավորությամբ՝ Օնիկ Գասպարյանը չի ձգտում հեղաշրջման, նա պարզապես ասել է այն, ինչ ասել է, ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, պետք է կուլ տա դա և ի գիտություն ընդունի, որ ՀՀ ԶՈՒ ուղեղն անհանգստացած է երկրի անվտանգությամբ և ներկայիս կառավարմամբ, դրան պետք է ուշադրություն դարձնել։

«Իսկ նա, փոխարենն ինքնաքննադատությամբ մոտենա իրավիճակին, սկսում է՝ «այ դու սրիկա, հեռացիր» և այլն, դա արդար չէ, չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի, բոլորի դեմ, բոլորին քննադատում էր, նրան չնստեցրին, չհեռացրին, չէ՞, ավելին, նրան ընտրեցին։ Կա ժողովուրդ, որը ասում է․ «Նիկոլ, հեռացիր», հիմա նա այդ մարդկանց պետք է վռնդի՞, նա սխալ է գործում»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նրա խոսքով, Խորհրդարանի ձայնն այսօր երկրում բացարձակ լսելի չէ և ընդհանուր առմամբ ՀՀ կառավարման մոդելի փոփոխությունը սխալ էր, ուստի այն պետք է փոխվի, և ձևավորվի կոալիցիոն կառավարություն։

Նմանատիպ նյութեր