211652_close_icon
views-count1851 դիտում article-date 19:10 08-03-2021

Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի. Վահե Ղազարյան

Կանանց միջազգային տոնի առթիվ ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ուղերձում ասվում է.

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի:

Խորին խոնարհումս ու շնորհավորանքս եմ հղում նախ և առաջ մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դստրիկներին:

Ձեր կորուստն անչափելի է, բայց վստահ եղեք, որ միշտ ձեր կողքին ենք և անելու ենք ամեն ինչ ձեր վիշտը գոնե փոքր-ինչ սփոփելու համար:

Շնորհավորում եմ մեր գործընկերուհիների՝ կին-ոստիկանների տոնը:

Դուք տղամարդկանց հավասար կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը լիարժեք զուգորդելով ընտանիքի մոր արժանապատիվ առաքելության հետ:

Շնորհավորում եմ մեր գործընկերների մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին:

Թող ձեր սպասումը ծառայությունից վերադարձող սիրելիներին միշտ պսակվի հանդիպման երջանկությամբ:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք պատվարժան և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր իրենց փորձն են փոխանցում երիտասարդներին:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին, մաղթում խաղաղ ծառայություն, ուժ ու հավատ, որ ապագան մերն է լինելու:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն ձեր ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելինե՜ր»:

Նմանատիպ նյութեր