1848 դիտում
16:26 08-03-2021
Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները:
Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:
«Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում:
Դեսպան Թումանյանն անդրադարձել է տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։
«Մ․ Զոլնուրը խոսեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,- հայտնում է դեսպանությունը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում է ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։

Նմանատիպ նյութեր
3864 դիտում
17:18 01-06-2017
Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահի հետ
1314 դիտում
17:41 20-12-2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
277 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը