211652_close_icon
views-count39813 դիտում article-date 09:43 08-03-2021

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21102-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Ժամը 17։25-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Ռ. Եսայան փողոցում բախվել են Էջմիածնի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մաիլյանի վարած BMW մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Վազգեն Ռաֆյանի վարած ВАЗ 21102 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մաիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր