211652_close_icon
views-count3482 դիտում article-date 21:51 07-03-2021

Անահիտ Բախշյան. Փաշինյան Նիկոլ, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացեք

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյա՛ն Նիկոլ

Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի, ով իր գիտակցական կյանքում կանգնած է եղել Հայաստանի պետականության կայացման հիմքում, ով չէր կարող պատկերացրել այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, իր հարազատ Զանգեզուրը։

Այն միլիմետր-միլիմետր սեղմվում է, օտարվում բոլորիս աչքի առաջ։ Իսկ դուք, ձեր կառավարությունը ոչինչ չեք ձեռնարկում, հանգիստ դիտողի դերում եք, չեք արձագանքում, իսկ որ ամենավատն է՝ չեք էլ կարող ձեռնարկել։

Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք։ Այլևս չենք վստահում ձեզ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր