ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լավ ի՞նչ իրավական հիմքով և ինչի՞ դիմաց են շարունակվում Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի շրջանցմամբ՝ պետական սահմանի ապօրինի գծանշումների անվան տակ տարածքների զիջումներն ու անվտանգության կորուստը։
Միթե՞ սրա հակասահմանադրականությունը միայն Մարդու իրավունքների պաշտպանն է նկատում ու մտահոգված։
Հարգելի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում, դրա համար մեծամասնության համաձայնությունը պետք չէ, այն ստեղծվում է իրավունքի ուժով։ Միայն թե հղում չանեք Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, քանզի սրանք միայն պաշտպանության և անվտանգության ոլորտներ չեն, սա առնվազն միջազգային պայմանագրերը խորհրդարանում վավերացնելու ասպեկտ է։
Նույնիսկ եթե պայմանականորեն այս ամենը դիտարկենք, որպես զուտ պաշտպանության և անվտանգության ոլորտներ, ինչո՞ւ չեք փորձում իրավասու հանձնաժողովին պարտադրել զբաղվելու իր անմիջական առաքելությամբ, երբ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջը։
Ցանկացած քայլ, ցանկացած միջոց պետք է ձեռնարկել այս գրեթե անդառնալի զարգացումները կանխելու համար, խնդրում ենք, մի հապաղեք, մի մոռացեք, որ հենց այդ տարածքների բնակիչներն են առավել հակված լինելու արտագաղթի ...»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գևորգ Դանիելյան. Հարգելի ընդդիմադիր խմբակցություններ, ինչո՞ւ չեք նախաձեռնում քննիչ հանձնաժողովի ստեղծում
2021.03.07 23:35



Տեսանյութ
